Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է բոլոր լրագրողներին՝ վրաց լրագրության օրվա կապակցությամբ.
«Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` վրաց լրագրության օրվա առթիվ»։
Վարչապետը նշում է, որ անկախ լրատվամիջոցը, որը հավատարիմ է սկզբունքներին և արժեքներին, էական նշանակություն ունի ժողովրդավարության և հասարակության զարգացման համար:
«Մեր կառավարությունը երաշխավորում է ազատ, բազմակարծիք լրատվամիջոցների միջավայրը: Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո իրականացված բարեփոխումների արդյունքում զգալիորեն բարելավվել է լրատվամիջոցների ազատության աստիճանը» — նշված է Վրաստանի կառավարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Վրաստանի լրագրողների ֆեդերացիան և Թբիլիսիի պետական համալսարանը 1993 թվականի մարտի 21-ին համատեղ սահմանել են վրաց լրագրության օրը: