Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կապակցությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հանդիպել է Թբիլիսիի թիվ 198 հանրակրթական դպրոցի սաների հետ և նրանց նվերներ հանձնել։ Այս մասին հայտնում է ԿԳՆ-ն։
Նախարարը միացել է նաև Դաունի համախտանիշով մարդկանց աջակցության արշավին, որի շրջանակում Վրաստանի Դաունի համախտանիշի ասոցիացիայի որոշմամբ՝ այս տարի նախատեսված ծրագրերը ուղղված են Ուկրաինայի ժողովրդին աջակցելուն։
«Նախարարության նպատակն է ցանկացած անձի համար ստեղծել մատչելի կրթական պայմաններ և բարձրացնել հանրության իրազեկվածությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց մասին» — նշված է ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը սահմանվել է 2011 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից։ Վրաստանն այս տարի տասնմեկերորդ անգամ է միանում համաշխարհային նախաձեռնությանը։