Վրաստանի արտաքին գործերի նախարարը Բրյուսելում հանդիպել է Բուլղարիայի իր պաշտոնակցին:
Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկատվության համաձան՝ Միխեիլ Ջանելիձեն և Դանիել Միտովը հաստատել են երկու երկրների միջև գործընկերական և բարեկամական հարաբերությունները: Բուլղարիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի եվրաինտեգրման գործում Բուլղարիայի աջակցությունը: Նա նաև ընդգծել է Բուլղարիայի դիրքորոշումը, համաձայն որի՝ Վրաստանը պետք է վիզայի ազատականեցում ստանա ժամանակին:
«Նախարարները խոսել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցերի վերաբերյալ: Միխեիլ Ջանելիձեն շնորհակալություն է հայտնել բուլղարացի գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության կարողությունների ամրապնդման գործում Բուլղարիայի կողմից օգնության համար: Նախարարները նաև քննարկել են Սևծովյան տարածաշրջանում առկա անվտագության միջավայրին վերաբերող հարցեր: Խոսք է գնացել նաև Վրաստանի բռնագրավված շրջաններում առկա իրավիճակի մասին»՝ ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: