Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 872 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 640 550-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 913 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 594 924։
Վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 16 630:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.76%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10.19%, վերջին 7 օրվանը՝ 6.61%: