Ձյունամաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի կիրճ) հատվածում թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով նույն հատվածում արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ավտոճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով։