Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 2 մլն 838 հազար 287 պատվաստում։
Մարտի 16-ին կատարվել է 1 301 պատվաստում։
Ըստ NCDC-ի կողմից հրապարակված պատվաստումների վիճակագրության՝ առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1 մլն 354 հազար 918 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1 տոկոսը։ Ամբողջությամբ (երկու դոզա) պատվաստվել է 1 մլն 252 հազար 693 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,6 տոկոսը։
Խթանիչ (booster) դոզայով պատվաստվել է 227 751 քաղաքացի։
12-15 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 4 077 քաղաքացի (2,30 տոկոսը), ամբողջությամբ պատվաստվել է՝ 3 221 քաղաքացի (1,82 տոկոսը)։
16-17 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 561 քաղաքացի (15,49 տոկոսը), ամբողջությամբ պատվաստվել է՝ 11 127 քաղաքացի (13,72 տոկոսը):