Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին վերահաստատել է վարորդական իրավունքի հետ կապված փոփոխությունները։
Նրա խոսքով, երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, 2022 թվականի ապրիլի 25-ից թեթև մարդատար ավտոմեքենաների, իսկ նոյեմբերի 7-ից՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների իրական պայմաններում վարորդական իրավունքի տեսական քննության հանձնումը պարտադիր կդառնա։
«Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում 2021-ին կատարված փոփոխությունների համաձայն, AM կատեգորիայի՝ մոպեդի վարորդական վկայականների տրամադրումը միջազգային չափանիշներին համապատասխան՝ պարտադիր կդառնան մարտի 28-ից։ Նույն օրվանից մոպեդների գրանցումը ևս դառնում է պարտադիր։ Քաղաքացիներն ամբողջությամբ ազատվում են քննության վճարից՝ նոր AM կատեգորիայի համար տեսական քննությանը հանձնելիս» — նշում է Գոմելաուրին։
Գոմելաուրին նաև նշում է, որ բջջային հավելվածով հնարավոր կլինի փոխել տրանսպորտային միջոցների պետական համարները՝ առանց գործակալություն հայտ ներկայացնելու, հեռակա կարգով: