Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ այսօր Վրաստանում Ուկրաինայի ավելի քան 4100 քաղաքացի կա։
«Չհաստատված տվյալների համաձայն՝ այս պահին Վրաստանում կա Ուկրաինայի 4100 քաղաքացի, որոնք եկել են պատերազմի մեկնարկից հետո։ Ուկրաինացիները Վրաստան եկել են փետրվարի 24-ից հետո, որի հիմնական պատճառը Ուկրաինայի տարածք ագրեսորի մուտքն է և ռուս զինվորականների բարբարոսական հարձակումը խաղաղ քաղաքների վրա»,- ասել է Կասյանովը։
Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել Ուկրաինայի քաղաքացիներին ամեն ինչով ապահովելու համար՝ կացարան, բժշկական օգնություն, սնունդ, ընտանիքի հետ անվճար հեռախոսային կապ և այլն։