Բուրճուլաձեն կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ նիստին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն մարտի 16-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ նիստին։  

Ջուանշեր Բուրճուլաձեն իր ուկրաինացի, ֆինն և շվեդ գործընկերների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ հրավիրվել են Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստին:

Հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդես կգա մամուլի համատեղ հայտարարությամբ, որից հետո Հյուսիսատլանտյան խորհուրդը կհանդիպի Վրաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ջոզեֆ Բորելի հետ։