Վրաստանի Կարմիր Խաչը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ ռազմական գործողություններից տուժածների համար։ Այս մասին այսօր հայտնել է կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի նախագահ Նաթիա Լոլաձեն։
Ցամաքային տրանսպորտով բեռը կհասցվի Ուկրաինայի հարավ-արևմուտքում՝ Ռումինիայի սահմանից ոչ հեռու գտնվող Չեռնովցի քաղաք։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, յուրաքանչյուր քաղաքացու և Վրաստանի Կարմիր խաչի ընկերության կամավորներին՝ իրենց գործունեության և աջակցության համար», — ասել է Լոլաձեն:
Կազմակերպությունը կշարունակի մարդասիրական օգնություն հավաքել։ Կազմվել է առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ։