Վրաստանյան GBD ընկերության կողմից Լագոդեխիում արտադրված հազարը (մարոլ) պետք է արտահանվեր Ռուսաստան և մատակարարվեր այնտեղ գործող McDonald’s-ի ցանցերին, սակայն, քանի որ արագ սննդի ընկերությունը լքեց ռուսական շուկան, Վրաստանի ֆերմերները լուրջ խնդրի են առջև են կանգնել։
Ընկերության հիմնադիր Իվա Ճկղոնիան հայտնել է, որ ընկերությունը սպասում է ապրիլի բերքահավաքին, որի յուրացումը պիտի տեղի ունենա գոնե 1 ամսում, այլապես 200 հազար եվրոյից ավելի արտադրանքի կորուստ կլինի։
Նա նշել է, որ այս փուլում աշխատանքներ են տարվում այլընտրանքային շուկաներ գտնելու ուղղությամբ, որտեղ կարտահանվի բերքը։
Նշենք, որ GDB ընկերության կողմից Վրաստանի Լագոդեխիում աճեցված հազարը մատակարարվում էր Ռուսաստանի McDonald’s-ների ցանցերին։