Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտարարել, որ երեկ երեկոյան իրեն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա (նյարդերի հետ կապված հիվանդություններ)։
Սաակաշվիլիի խոսքով՝ «երկար ամիսների խնդրանքից հետո» ուշ երեկոյան քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է էլեկտրանեյրոգրաֆիայի և գաստրոսկոպիկ հետազոտության։
«Ինձ մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա, երբ վերջույթներն ու մարմնի տարբեր մասերն այլևս չեն զգում, և վերնիկեի էնցեֆալոպաթիա, որը հանգեցնում է շարժման և համակարգման խանգարումների, հիշողության կորստի և այլն»,- գրել է Սաակաշվիլին։
Ըստ Սաակաշվիլիի՝ այս ախտորոշումը զարմանալի չէ.
«Հանրապետական հիվանդանոցի բժիշկներն ինձ ասել են, որ եթե անհապաղ լուրջ բուժում չտրվի, հիվանդությունն արագ կսրվի և կավարտվի հաշմանդամությամբ կամ մահով»։
Սաակաշվիլիմ նշել է, որ «Վրաստանի քրեակատարողական համակարգում այդ հիվանդությունների ամբողջական բուժումը բացարձակապես անհնար է»։
«Կարծում եմ՝ իմ նկատմամբ բռնությունն ի սկզբանե նախատեսված էր նման ազդեցություն ունենալու համար»,- գրել է երրորդ նախագահը։