Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կազդի նաև Վրաստանի տնտեսության վրա, քանի որ երկու երկրներն էլ Վրաստանի կարևոր գործընկերներն են։
«Տնտեսությունն ամբողջ աշխարհում կանգնած է մեծ մարտահրավերների առաջ, պատերազմն ունի վարակիչ ազդեցություն, իհարկե, առաջին հերթին այն արտացոլվում է տարածաշրջանի երկրներում։ Մենք խոսում ենք մեր գործընկերների հետ՝ Վրաստանի համար որոշակի ռեսուրսներ ստանալու համար՝ նվազեցնելու պատերազմի ազդեցությունը», — ասել է Դավիթաշվիլին։
Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը նաև ասել էր, որ Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրի մեկ հինգերորդը բաժին է ընկնում Ուկրաինային և Ռուսաստանին:
Նշենք նաև, որ օրեր առաջ նախարար Դավիթաշվիլին վստահեցրել էր, որ «Վրաստանում պակասորդի համար նախադրյալներ չկան, երկիրն ունի պահուստներ, և պաշարները երկրում շարունակաբար կհամալրվեն»։