Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով, պետության օգնությամբ, Վրաստան է վերադարձել շուրջ 1600 քաղաքացի։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ միայն մարտի 13-ին Ռումինիայից Վրաստանի շուրջ 40 քաղաքացիներ ցամաքային ճանապարհով վերադարձել են հայրենիք։
«Վրացական կառավարության ջանքերով Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների կազմակերպված վերադարձի գործընթացը փուլ առ փուլ շարունակվում է։ Այսօր կկազմակերպվի ևս 50 քաղաքացու վերադարձ Ռումինիայից, իսկ այս շաբաթ նախատեսվում է քաղաքացիների կազմակերպված տեղափոխում Լեհաստանից», — նշված է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ Լեհաստանից կվերադառնան Վրաստանի 150 քաղաքացիներ։
Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայի սահմանամերձ երկրներում Վրաստանի դեսպանատներն ապահովում են առաջին անհրաժեշտության պարագաներով, որից հետո ուղարկում են Վրաստան։