Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը կազմել է 1,15 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է 2020 թվականի տվյալները։
Ըստ Geostat-ի, աճը պայմանավորված է օտարերկրյա ուղղակի ներդրումների բոլոր երեք բաղադրիչների (սեփական կապիտալ, ռեինվեստիցիա և պարտք) աճով։
Geostat-ը նաև ճշգրտել է աճի տվյալները 2021 թվականի I, II և III եռամսյակների համար՝ ընդհանուր առմամբ, այդ առումով աճը կազմում է 11 մլն դոլար։
ՕՈւՆ-ներն ըստ տարիների բաշխվում են հետևյալ կերպ.
- 2018 թվական՝ 1,31 միլիարդ դոլար,
- 2019 թվական՝ 1,33 միլիարդ դոլար,
- 2020 թվական՝ 72 միլիոն դոլար,
- 2021 թվական՝ 1,15 միլիարդ դոլար:
Հատկանշական է, որ ներդրումների ծավալը դեռևս նվազում է նախահամաճարակային շրջանի համեմատ։
Ըստ տվյալների՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների կեսից ավելին գոյություն ունեցող ընկերությունների վերաներդրումներ են: Ավելի ճիշտ՝ վերաներդրումները կազմել են 760 մլն դոլար՝ ՕՈւՆ-ի 66%-ը։
Սեփական կապիտալի մուծումները կազմել են 175 մլն դոլար, իսկ պարտքային պարտավորությունները՝ 217 մլն դոլար։
Ըստ երկրների՝ ՕՈւՆ-ները բաշխվել են հետևյալ կերպ.
- Մեծ Բրիտանիա՝ 597 մլն դոլար,
- Նիդեռլանդներ՝ 126 մլն դոլար,
- Չեխիա՝ 82 մլն դոլար,
- Թուրքիա՝ 65 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 59 մլն դոլար,
- Լյուքսեմբուրգ՝ 41 մլն դոլար,
- ԱՄԷ՝ 35 մլն դոլար,
- Գերմանիա՝ 32 մլն դոլար,
- Մարշալյան կղզիներ՝ 21 մլն դոլար,
- Սեյշելներ՝ 20 մլն դոլար,
- Այլ երկրներ՝ 77 մլն դոլար։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալը եղել է ֆինանսական հատվածում՝ 443,3 մլն դոլար, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 38,5%։ Երկրորդ տեղում զվարճանքի, հանգստի և այլ ծառայությունների ոլորտն է՝ 230,5 մլն դոլար, երրորդում՝ էներգետիկայի ոլորտը՝ 157 մլն դոլար։