Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարությունում հյուրընկալել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Դիեգո Կոլասին։ Տեղեկացնում է Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտը և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։
«Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է Եվրախորհրդի որոշումը, ըստ որի՝ Եվրահանձնաժողովին խնդրել են ուսումնասիրել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ԵՄ անդամակցության դիմումները։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս գործընթացում Վրաստանին աջակցելու համար վճռորոշ է Ֆրանսիայի դերը՝ որպես Եվրամիության խորհրդում նախագահող երկիր։
Հանդիպման ժամանակ ասվել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև հատկանշական է այն մարդասիրական օգնությունը, որն վարչապետի որոշմամբ ուղարկվել է ուկրաինացի ժողովրդին»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության փոխդեսպան Էրիկ Տոսատը։
Կարդացեք նաև՝