Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը:
Փողոցի բացման արարողությունը կկայանա մոտ օրերս Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ:
Նշենք, որ որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ տարելիցին՝ 2021 թվականի հուլիսի 20-ին: Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում էր ընդունել`մայրաքաղաքի փողոցներից մեկը, որտեղ բնակվել է Սերգո Փարաջանովը, անվանակոչել Մաեստրոյի անվամբ: