Վրաստանում ավագ հատուկ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար ուսուցիչները քննություն կհանձնեն մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Իսկ առաջատար հատուկ ուսուցիչները 2024 թվականի հունվարի 1-ը։
Որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հետևյալ կերպ գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) սահմանել է քննությունների կազմակերպման վերոնշյալ ժամկետը։
Նշենք, որ հատուկ ուսուցիչ է համարվում վերապատրաստված այն ուսուցիչը, ով դասավանդում է հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտներին։
Հիշեցնենք, որ քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է «հատուկ» ուսուցիչների, մենթորի և առաջատարի կարգավիճակ ունեցող ուսուցիչների պրոֆեսիոնալ ունակությունների քննության հարցաշարի ձևերը։