Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի խոսքով՝ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը շատ հստակ է, միջազգային տեսանկյունից Վրաստանը դեմ է ագրեսիային։ Լինի դա ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գլխավոր ասամբլեան, թե Եվրախորհրդի միջազգային քրեական դատարանը»։
Ըստ Քլեյթոնի՝ Վրաստանը կանգնած է այնտեղ, որտեղ Միացյալ Թագավորությունն է։
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման վերաբերյալ Վրաստանի պատասխանը նույնն է, ինչ աշխարհի մյուս երկրներինը։
«Նախ ասեմ, որ մի քանի հանրահավաքների եմ մասնակցել՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, որպեսզի ավելի լավ հասկանամ ժողովրդի արձագանքը։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ վրաց ժողովրդի պատասխանը ագրեսիայի դեմ նույնն է, ինչ ամբողջ աշխարհում՝ ամենօրյա հանրահավաքներ, համերաշխության ցույցեր, և դրանք պարզապես ցույցեր չեն Ռուսթավելիի պողոտայում», — ասել է Քլեյթոնը։