Ճանապարհային ոստիկանությունն արգելում է բեռնատար մեքենաների երթևեկությունը վրաց-թուրքական սահմանի Սարփի անցակետով: Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ բեռնատարների տեղաշարժման սահմանափակումները թուրքական կողմի պահանջով են: Ներկա պահին բեռնատարները կայանված են Փոթիում.
«Մեքենաները կայանվել են ոչ մեր մեղքով: Թուրքական կողմը չի ընդունում: Մենք ստիպված ենք պահել, մինչև Թուրքիան սկսի թողնել»,- ասել են Ճանապարհային ոստիկանությունից:
Ավելի վաղ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից սահամանային անցումային կետում սկսված վերականգնողական աշխատանքների պատճառով, նոյեմբերի 28-ին անցակետերում գործընթացները երկկողմանի կսահմանափակվեն:
Մինչ շինարարական աշխատանքների վերջը, ավտոբուսների և բեռնատարների վարորդներին կսպասարկի երկու մուտք՝ 6-ի փոխարեն: Մեկը սպասարկում է երկիր մտնողներին, մյուսը՝ դուրս եկողներին: Ըստ նախնական տվյալի՝ Սարփիում շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար կարող է մոտ մեկ տարի պահանջվել: