Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է, թե Թուրքիայից ներկրվող դեղերի շնորհիվ շուկայում որոշ դեղերի գներն իջել են 60-80 տոկոսով։
«Մենք սկսել ենք դեղերի գների իջեցման գործընթացը։ Բացեցինք թուրքական շուկան այն նպատակով, որ ներկրվելու են միայն բարձր որակի դեղեր։ Բնակչությանը ուզում եմ ասել, որ դեղերն արդեն հասել են Վրաստան ու առկա են դեղատներում․ վաճառվում են մի քանի տեսակի դեղամիջոցներ՝ հիմնականում ամենապահանջվածները։
Վարչապետը նշել է, որ ամենապահանջվածը սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղերն են, որոնք եթե առաջ 220 լարի (մոտ 65 դոլար) արժեին, այժմ արժեն 48 լարի են (մոտ 14 դոլար)։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականի հունվարի 17-ին հայտարարել էր, որ բացվել է թուրքական շուկան, որտեղից Վրաստան պետք է ներկրվեն որակյալ, բայց էժան դեղամիջոցներ։ Ղարիբաշվիլին նաև նշել էր, որ այս որոշումը շատ արագ կնվազեցնի դեղերի ինքնարժեքը Վրաստանում։