Մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 910 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 626 282-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 8 081 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 562 614։
Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 398:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 13.61%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 20.44%, վերջին 7 օրվանը՝ 17.28%: