Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը և YouTube-ը միավորվել են ընդդեմ ծայրահեղական նյութերի

Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար ընկերությունները՝ Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը և YouTube-ը,  պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց կայքերի միջոցով  կանխել  ծայրահեղական նյութերի տարածումը:

Բրիտանական BBC լրատվականի փոխանցմամբ, հիշյալ ընկերությունները դեկտեմբերի 5-ին արած  համատեղ հայտարարության մեջ անհրաժեշտություն են համարում տվյալների ընդհանուր բազայի ստեղծումը, որի օգնությամբ վեբ-հսակաները ունակ կլինեն  ստուգել  վերբեռնվող նկարի և տեսանյութի  բովանդակությունը,  ծայրահեղական կոնտենտ պարունակելու դեպքում՝  կանխելով  դրանց տարածումը:

Twitter-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության մատուցած ծառայությունների մեջ տեղ չունեն ահաբեկչություն հրահրող նկարներն ու տեսանյութերը:

«Եթե սպառողը  համարում է, որ իր նկարը սխալմամբ է հեռացվել, նա կարող է բողոքարկել այդ որոշումը, և նրա պահանջը կվերանայվի»,-նշված է Twitter-ի տարածած հայտարարութան մեջ:

Տեղեկացնենք՝ ընկերությունների համատեղ  գործողությունը  նպատակ ունի վերացնել ահաբեկչական խմբավորումների քարոզչությունը:

Թողնել պատասխան