Ժողովրդավարության հետազոտությունների համաշխարհային «Ժողովրդավարության բազմազանություն» (V-DEM) կենտրոնի հրապարակած հետազոտության տվյալներով` Վրաստանն աշխարհի 179 երկրների թվում ժողովրդավարացման 10 տարվա առաջընթացով լավագույն տասնյակում է։
Ընդամենը 15 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, զգալի առաջընթաց է գրանցել 2012-2021 թվականներին ժողովրդավարացման առումով։ Վրաստանի դիրքերը 2022-ի ցուցանիշներով կտրուկ բարելավվել են վերջին 10 տարում, և այսօր այն ժողովրդավարությամբ առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Լեհաստանը, Հունգարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան։
Հատկանշական է, որ, բացի սա, V-DEM-ը ճանաչել է նաև Վրաստանի 10-ամյա առաջընթացը ընտրական ժողովրդավարության ինդեքսում: Վրաստանն աշխարհի այն 13 երկրների թվում է, որտեղ վերջին 10 տարում ընտրական գործընթացը ևս զգալիորեն բարելավվել է։