Վրաստանի Հակակոռուպցիոն շարժումը պաշտոնական նամակ է ուղարկել Վրաստանի կառավարությանը՝ Եվրամիության առաջ ունեցած պարտավորության համաձայն` Ռուսաստանի համար իր օդային տարածքը փակելու պարտավորության պահանջով։
Ըստ Հակակոռուպցիոն շարժման գործադիր տնօրեն Լաշա Փարուլավայի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով ԵՄ-ն փետրվարի 27-ին պաշտոնապես հայտարարել է, որ փակել է օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, մինչդեռ Վրաստանը չի արձագանքել ԵՄ որոշմանը՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայի համար:
Փարուլավայի խոսքով, ներկայիս հակամարտության ֆոնին, որպեսզի Վրաստանը չդառնա ռուսական ագրեսիայի ոչ միտումնավոր մասնակից, իրենք պահանջում են, որ Վրաստանը կատարի իր պարտավորությունները և փակի իր օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության համար: