Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ կապված ռուսական ապատեղեկատվություն է տարածվում Facebook-ում և Instagram-ում: Այս մասին հաղորդում է Վրաստանի փաստերի ստուգման հարթակը (Factcheck.ge) ու նշում, որ սկսել են պայքարել Facebook սոցիալական հարթակում ռուսական պրոպագանդայի դեմ և 2 օրում 100-ից ավելի նյութի տարածում սահմանափակել։
Նշվում է, որ սա թույլ կտա Facebook-ի օգտատերերին ստանալ ստուգված և ճիշտ տեղեկատվություն` ապատեղեկատվություն պարունակող գրառումը դիտելիս։ Բացի այդ, Facebook-ը որոշակի սահմանափակումներ կսահմանի ֆեյսբուքյան էջերի և առանձին օգտատերերի նկատմամբ, ովքեր տարածում են կեղծ լուրեր:
Factchack-ը ստուգում է այնպիսի քարոզչական ալիքների պաշտոնական էջեր, ինչպիսիք են՝ ռուսական Առաջին ալիքը, RT, RIA Նովոստին, Sputnik-ը և այլն։