«Լելոն» կոչ է անում բնակչությանը ներգրավվել ուկրաինացի ժողովրդին օգնելու մարդասիրական ակցիաներում։
Ընդդիմադիր կուսակցության անդամներն այսօրվա ճեպազրույցում հայտարարել են, որ Ուկրաինայի բնակչությանը կարող են օգնել դեղամիջոցներով, սննդով և կենցաղային անհրաժեշտ պարագաներով։
Ըստ հայտարարության, Թբլիսիում, Քութաիսիում, Զուգիդիում, Բաթումիում և Սագարեջոյում գտնվող գրասենյակները պատրաստ են ընդունել հիշյալ ապրանքները՝ Ուկրաինա ուղարկելու նպատակով։