Վրաստանի խորհրդարանի անդամները որոշել են արյուն հանձնել ու այն նվիրաբերել Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվածներին։
«Այսօր ոչ միայն Ուկրաինան, այլ ողջ աշխարհն իրական վտանգի տակ է։ Ռուսական ագրեսիան հատել է բոլոր սահմանները։ Վրաստանից հետո այս ագրեսիայի զոհն է այսօր Ուկրաինան։ Արդեն մի քանի օր է, ինչ ուկրաինացի ժողովուրդը հերոսաբար կռվում է։ Այսօր աշխարհը միասնական է, և ես հավատում եմ, որ դա անպայման արդյունք կտա»,- ասել է խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեն։
Խունդաձեն նաև դիմել է առողջապահության նախարարությանը՝ ամբողջ հանրապետությունում արյան դոնորության կետեր կազմակերպելու համար։
«Ցանկանում եմ տոկունություն և հաղթանակ ուկրաինացի ժողովրդին՝ ազատության համար մղվող պայքարում։ Վրաստանը կանգնած է նրանց կողքին և կլինի այս ողջ գործընթացի մասնակիցը»,- եզրափակել է Խունդաձեն։