Համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ այսօրվանից Վրաստանում ուժի մեջ են մտնում առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։
Մասնավորապես, կարգելվի խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։
Խաղային բիզնեսի ընկերություններին կթույլատրվի ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր։
Միևնույն ժամանակ, այսուհետ կարգելվի ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական նպաստ ստացողների, պետական պաշտոնյաների, անձանց, ովքեր դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնաարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով՝ սև ցուցակում հայտնված անձանց համար։