Այսօրվանից չեղարկվող սահմանափակումները

Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից երկրում կթեթևացվի Covid-19-ի հետևանքով որոշված սահմանափակումների մի մասը։ 

Մասնավորապես.

  • այսօրվանից օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով երկիր մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ովքեր լիովին պատվաստված են կորոնավիրուսի դեմ, ազատվում են PCR թեստ ներկայացնելու պարտավորությունից, ինչպես նաև` երրորդ օրը թեստ չեն հանձնի։ Իսկ չպատվաստված օտարերկրյա քաղաքացիները Վրաստանի սահմանին պետք է ներկայացնեն 72-ժամյա վաղեմության PCR թեստի բացասական պատասխան, նրանք ևս երրորդ օրը PCR թեստ չեն հանձնի,
  • Վրաստանի քաղաքացիները, որոնք ո’չ պատվաստված են և ոչ էլ թեստ ունեն՝ նախկին 8-օրյա ինքնամեկուսացման փոխարեն՝ կանցնեն 5-օրյա ինքնամեկուսացում, իսկ երրորդ օրը կազատվեն PCR թեստի  պարտավորությունից, 
  • հանվել են նաև օրտարերկյա քաղաքացիների կողմից առցանց լրացվող դիմումների պարտավորությունները,
  • ինչ վերաբերում է սննդի կետերին, ապա փակ տարածքներում 6-ի փոխարեն սեղանի շուրջ կարող է նստել 10 հյուր, իսկ բաց տարածքում՝ 15 հյուր՝ 10-ի փոխարեն,
  • սոցիալական միջոցառումները ևս թույլատրվում են, 
  • չեն լինի կարանտինային գոտիները,
  • կվերացվի նաև ջերմաչափման պարտավորությունը, 
  • մարտի 4-ից ակումբներին կթույլատրվի գործել՝ հյուրերի առավելագույն 60%-ի չափով հյուրընկալմամբ։

Նշենք նաև, որ մարտի 15-ից առանց սահմանափակումների հնարավոր կլինի անցկացնել գիտաժողովներ և դասընթացներ։ Նաև միջգերատեսչական խորհրդի նիստերը մեկ շաբաթվա փոխարեն կանցկացվեն երկու շաբաթը մեկ անգամ։