Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 847 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 612 319-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 9 003 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 513 164։
Վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 16 199:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 18.39%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 25.18%, վերջին 7 օրվանը՝ 20.73%: