«Մենք՝ վրացիներս, նեղության մեջ չենք թողնում մեր ընկերներին», — ի պատասխան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության, ասել է հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։
«Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը և նրա պաթոսը չեն արտահայտում իմ դիրքորոշումը։ Ուկրաինայի ազատության և արժանապատվության համար պայքարը նաև մեր պայքարն է մեր ազատության և արժանապատվության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոմջարիան։
Օմբուդսմենը նաև ընդգծել է, թե, ովքեր համակարծիք են իր հետ, հայտնեն իրենց դիրքորոշումը. «Մենք շատ ենք և ունենք արտահայտվելու ազատություն»։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, դժգոհության ալիք է բարձրացրել։
Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի