Այսօր փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության շենքի պետական դրոշը կիսով չափ իջեցված է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ պետական դրոշի իջեցումը կապված է 1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական Կարմիր բանակի կողմից Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության օկուպացիայի օրվա հետ:
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր: