Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ակցիա-համերգ կանցկացնի՝ ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի

Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ​​ղեկավար Նիկոլոզ Ռաճվելիի և վրացի երաժիշտների հետ այսօր ժամը 17:00-ին ակցիա-համերգ կանցկացնի՝ ի աջակցություն ուկրաինացի ժողովրդին և երկրին։ Այդ մասին սոցիալական ցանցում գրել է Նիկոլոզ Ռաճվելին։

Նրա խոսքով՝ ակցիային կմասնակցի երգչուհի Նինո Կատամաձեն, կհնչեն Վրաստանի ու Ուկրաինայի օրհներգերը։

«Այսօր ժամը 5-ին ազգային սիմֆոնիկ նվագախումբը կկատարի վրացական և ուկրաինական օրհներգեր՝ արտահայտելու մեր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, մեր գործընկերներին և նրանց ինքնիշխան պետությանը։ Մեզ միացել է նաև ուկրաինացիների կողմից ամենասիրված արտիստ Նինո Կատամաձեն, և իմ գործընկերները, ովքեր ժամանակ և ցանկություն ունեն միանալու այս փոքրիկ, բայց սրտանց ակցիային, կարող են այցելել Աղմաշենեբելի 182 (նախկին Muscomedy և այժմ Վրաստանի ազգային երաժշտական ​​կենտրոնի շենք):

Խաղաղություն և համերաշխություն Ուկրաինային»,- գրել է Նիկոլոզ Ռաչվելին։

—————————————————————————————————————

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։