Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Զարքուան հայտնել է, որ փետրվարի 27-ին Թբիլիսիում նախատեսված Վրաստան-Ռուսաստան ռեգբիի հանդիպումը չի կայանա և, հավանաբար, այլևս չի անցկացվի։
Ըստ գործչի՝ ինքը նպատակահարմար չի գտնում խաղ խաղալ ստեղծված իրավիճակում։
«Այդ կապակցությամբ, պաշտոնական հայտարարություն կարվի, նման իրավիճակում, կարծում եմ, նպատակահարմար չէ խաղ խաղալ»,- ասել է Զարքուան։
—————————————————————————————————————————Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։