Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը դիմում է Վրաստանում գտնվող ուկրաինացի զբոսաշրջիկներին՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում կապ հաստատել թեժ գծի միջոցով։
«Հրավիրում ենք Վրաստանում գտնվող ուկրաինացի զբոսաշրջիկների և նրանց հյուրընկալող մասնավոր կառույցների ուշադրությունը․ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության անվճար թեժ գիծը 0 800 800 909 գործում է 24/7: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»,- ասված է հաղորդագրությունում։
—————————————————————————————————————
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։