Վրաստանի և ԱՄՆ-ի 25-ամյա բարեկամությանը նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանել ռեժիսոր և պատգամավոր Իրակլի Մեզուրնիշվիլին:
«Քառորդ դար» կոչվող ֆիլմի պերմիերան տեղի է ունեցել «Ռուսթավելի» կինոթատրոնում՝ Թբիլիսյան 16-րդ ավանդական փառատոնի շրջանակներում: Հեղինակը ներկայացրել է 25 տարիների ընթացքում Վրաստանում ԱՄՆ-ի բոլոր դեսպանների կարծիքներն ու հայացքները՝ կապված Վրաստանի նորագույն պատմության հետ: Ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա են եղել Կառավարության և դիվանագիտական կորպուսի, տեղական հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ.
«Ֆիլմում դժվար ժամանակաշրջան է պատկերված: Դուք կադրեր կտեսնեք, թե ինչ պայմաններում էր զարգանում երկիրը: Օրինակ՝ երբ Վրաստանի պետական բյուջեն կազմում էր 100 հազար լարի, և այդ ծանրագույն ժամանակահատվածում ԱՄՆ-ն օգնեց Վրաստանին և մեր երկրի զարգացման գործում մեծ դեր խաղաց» ,-ասում է ֆիլմի հեղինակը:
«Ինձ համար մեծ պատիվ է ՝ մյուս դեսպանների կողքին մասնակցություն ունենալ այս ֆիլմում, մեծ պատիվ է նաև ԱՄՆ-ն ներկայացնել Վրաստանին: Ֆիլմում ես պատմել եմ՝ ինչպես եմ եկել Վրաստան 40 տարի առաջ, երբ դեռ ուսանող էի և ինչպես եմ սիրել այս երկիրը: Ես, իսկապես, պատկերացնել չէի կարող, որ այն երբևէ ակնախություն ձեռք կբերի», — իր տպավորությունների մասին է խոսել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին:
Հիշեցնենք, որ Թբիլիսյան ավանդական միջազգային կինոփառատոնն անցկացվեց նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը, այդ տարի կինոֆորումը նվիրվեց քաղաքականությանը և ներկայացրեց Վրաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Իսրայելի, Թուրքիայի, Բուլղարիայի, Գերմանիաի և մի շարք այլ երկրների ռեժիսորների ժամանակակից ստեղծագործությունները:
Տեղեկատվությունը և լուսանկարը՝ Newsgeorgia-ի