Վրաստանի գլխավոր աուդիտորի տեղակալ Նինո Լոմջարիան տեղեկացրել է, որ կուսակցությունների համար կատարած նվիրատվությունների հետ կապված՝ աուդիտի ծառայության կողմից հարցման է կանչվել 40 մարդ: Աուդիտի ծառայությունը հետաքրքված է՝ արդյոք օրինական են նրանց կողմից նվիրված գումարները: 2016 թ. նախընտրական շրջանում կուսակցություններն ընդհանուր առմամբ 29.212.382 լարի են ստացել: Այստեղից Աուդիտի ծառայությունը ուսումնասիրել է 1016 ֆիզիկական անձի և 84 իրավաբանական անձի կողմից նվիրաբերված միջոցների օրինականությունը. «Ներկայումս 120 մարդ է հարցաքննվել՝ «Վրացական երազանքի» 35, «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության 42, «Հայրենասերների դաշինքի» 18, «Միացյալ ազգայն շարժման» 12 նվիրատուները: Մոնիթորինգի ընթացքում աուդիտը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների 250 հազար լարիի չափով տուգանք է նշանակել: Ամենամեծ չափի տուգանքը «Պետությունը ժողովրդի համար կուսակցության նվիրատուներին է բաժին ընկել՝ 7 անձ տուգանվել է մոտ 187 հազար լարիով: «Հայրենասերների դաշինքի ներկայացուցիչը տուգանվել է 183 հազար լարիով»,- ասել է Նինո Լոմջարիան:
Որոշ մարդիկ 8000 լարիով տուգանվել են ՝ «Վրացական երազանքի» օգտին կատարած ապօրինի բարեգործության համար, տեղեկատվություն չտրամադրելու հիմքով տուգանվել է 7 կուսակցություն և 12 թեկնածու: Աուդիտի ծառայության հետազոտության հիման վրա 3 գործ հանձնվել է Դատախազությանը, քանի որ առկա են եղել քրեական հանցագործութան տարրեր: