Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 4-ից ակումբներին կթույլատրվի գործել, սակայն ակումբներում հյուրերի թիվը պետք է լինի առավելագույն թվի 60 տոկոսը: Այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Խորհրդի որոշմամբ՝ մարտի 15-ից առանց սահմանափակումների կթույլատրվեն գիտաժողովները, սեմինարներն ու թրեյնինգները։ Մինչ այդ գործող՝ առավելագույնը 70 մասնակցի սահմանափակումները կվերացվեն։
Ղիբրաձեի խոսքով՝ փետրվարի 27-ին կայանալիք Վրաստան-Ռուսաստան խաղին ներկա կլինի հանդիսատեսի 50%-ը։
Միաժամանակ, ինչպես պարզաբանել է Ղիբրաձեն, մարտի 1-ից այդ մեղմացումների մի մասը կարող է էլ ավելի ընդլայնվել, բայց, ամեն բան կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից։
Ղիբրաձեն հայտնել է նաև, որ խորհուրդն այսօրվանից կանցնի երկշաբաթյա աշխատանքային ռեժիմի և ամեն շաբաթվա փոխարեն կհանդիպի երկու շաբաթը մեկ։