Վրաստանի կառավարությունը հաստատել է զբաղվածության խթանման ծրագիրը։ Ծրագրի բյուջեն սահմանվել է 770 000 լարի։ Գումարը նախատեսված է աշխատաշուկայում տեղեկատվական համակարգի զարգացման համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատաշուկայի վերաբերյալ անհատական և խմբակային խորհրդատվության տրամադրում, միջնորդական ծառայությունների տրամադրում և զարգացում, խոցելի խմբերի զբաղվածությունը հեշտացնելու մեխանիզմների մշակում և ներդրում, աշխատանքի տեղավորման ֆորումների կազմակերպում:
Զբաղվածության ծրագրի շահառուներ կարող են լինել՝
- 16-ից 29 տարեկան փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին
- 16-ից 29 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում գրանցված ընտանիքի անդամ, որի սոցիալ-տնտեսական կարգավիճակի վարկանիշը չի գերազանցում 120000 միավորը
- Պետության խնամքի ներքո գտնվող կամ պետության խնամքից դուրս եկած 16-ից 29 տարեկան քաղաքացին
- Հաշմանդամություն ունեցող քաղաքացին
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացին
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության ու զբաղվածության գործակալության կողմից։