Վրաստանի սահմանը հատելուն վերաբերող որոշ սահմանափակումներ մեղմացվել են։
Մինչ այս Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործելու համար PCR թեստի բացասական արդյունք կամ պատվաստումը հաստատող վկայական չներկայացնելու դեպքում պետք է անցնեին 8-օրյա ինքնամեկուսացում։ Մարտի 1-ից ինքնամեկուսացման ժամկետը կրճատվում է մինչև 5 օր։ Իսկ եթե Վրաստանի քաղաքացին երկիր է մուտք գործում PCR թեստով, ապա նա ազատվում է 72 ժամվա ընթացքում թեստը կրկնելու պարտավորությունից։
Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, ապա՝ 67 երկրների (ԵՄ անդամ երկրներ, Հայաստան, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիայի թագավորություն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյնի թագավորություն, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան) քաղաքացիներ PCR թեստի միջոցով կկարողանան մուտք գործել Վրաստան։ Օտարերկրյա քաղաքացին Վրաստան մուտք գործելու իրավունք ունի երկու պայմանով՝ պատվաստում կամ PCR թեստի բացասական արդյունք։
Ըստ այդմ՝ նաև չեղարկվում են վերոնշյալ 67 երկրների քաղաքացիների մուտքի համար պահանջվող հավելվածների ներբեռնումը։