Մյունխենում վարչապետի գլխավորությամբ վրացական պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, որ Թբիլիսիի կարծիքը կարևոր է համաշխարհային հանրության համար։ Մյունխենում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ընդգծելով նաև, որ Վրաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում, որտեղ «մենք այդ ծանր հետևանքները կրել ենք 2008 թվականի պատերազմի հետևանքով»։
«Վրաստանի վարչապետը խոսեց նաև մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասում նախատեսված բոլոր հանդիպումների, խաղաղության նախաձեռնությունների մասին»,- ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով՝ նախատեսվում են նաև հանդիպումներ բիզնեսի ներկայացուցիչների հետ, քանի որ հետհամաճարակային պայմաններում տնտեսության վերականգնման փուլում երկրների համար հնարավորինս շատ ներդրումներ ներգրավելը առաջնահերթություն է։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին։