Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Իզորիան խոսելով Վրաստանի վարչապետի Մյունխեն այցի մասին, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության խորացմանը։
«Շատ կարևոր է Վրաստանի վարչապետի ներկայությունը Մյունխենի անվտանգության համաժողովին, որը ևս մեկ լրացուցիչ հարթակ կլինի հայտարարելու մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ կապված Վրաստանի եվրաինտեգրման և Հյուսիսատլանտյան ինտեգրման դիրքորոշման հետ», -ասել է Իզորիան։
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը վկայակոչել դեսպանի խոսքերը, փոխանցում է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում նախատեսված են կարևոր հանդիպումներ ու միջոցառումներ։
«Կառանձնացնեմ Վրաստանի վարչապետի Հարավային Կովկասում խաղաղության մասին նախաձեռնությունը, ինչպես նաև մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման հետ կապված մյուս ծրագրերը։ Քննարկմանը կներկայացվեն մեր համագործակցությանն առնչվող կոնկրետ նախագծեր՝ հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հետ, քննարկմանը կներգրավվեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Ինչ վերաբերում է երկկողմ բանակցություններին, ապա նախատեսվում են հանդիպումներ, այդ թվում՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Գլոբալ, տարածաշրջանային և երկկողմ հանդիպումների այս բոլոր ասպեկտները զգալի խթան կհանդիսանան մեր երկրի դիրքերի ամրապնդման համար ինչպես քաղաքական ասպարեզում, այնպես էլ տնտեսական նախագծերի իրականացման գործում»,- ասել է Լևան Իզորիան։