Վրաստանի տնտեսությունը 2021 թվականին ցույց է տվել վերականգնման ամենաարագ տեմպերից մեկը։ Այս մասին խորհրդարանում խոսելիս հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարը։
«Մեր և միջազգային գործընկերների կարծիքով՝ Վրաստանն առաջիկա տարիներին կպահպանի բարձր տնտեսական աճը, ինչը կօգնի շարունակել վերականգնման գործընթացը», — ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա կեսերից զբոսաշրջությունը բավականին լավ տեմպերով վերականգնվում է, և 2022 թվականի հունվարին զբոսաշրջությունից ստացված եկամուտները վերականգնվել են մինչև 2019 թվականի ցուցանիշի 70 տոկոսը։