Վրաստանում 5-12 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը հասանելի կլինի այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
«Աշխատանքներ են տարվում 5-12 տարիքային խմբի համար Pfizer պատվաստանյութի մատակարարման ուղղությամբ»,- ասել է Գաբունիան։
Նշենք, որ ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում 12-15 տարեկան, ինչպես նաև 16-17 տարեկանների շրջանում։