Փետրվարի 15-ից Մառնեուլիի շրջանում մեկնարկել է գյուղերի աջակցության ծրագրի իրականացումը։ Այս մասին տեղեկնում ենք Մառնեուլիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Գյուղի աջակցության ծրագրի համար 2022 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի (մոտ 413 422 դոլար)։ Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 000 է լարի է (մոտ 3 333 դոլար), իսկ առավելագույնը՝ 20 000 լարի (մոտ 6 666 դոլար)։
Գյուղական հանդիպումների ժամանակացույցն՝ ըստ գյուղերի.
- Շահումյան՝ փետրվարի 18-ին, ժամը 11։00։ Հատկացվել է 20 000 լարի։
- Խոժոռնի՝ փետրվարի 24-ին, ժամը 11։00։ Հատկացվել է 16 000 լարի։
- Բրդաձոր՝ փետրվարի 24-ին, ժամը 11։00։ Հատկացվել է 10 000 լարի։
- Գյուլիբաղ՝ փետրվարի 24-ին, ժամը 12։00։ Հատկացվել է 12 000 լարի։
- Ծոփ՝ փետրվարի 24-ին, ժամը 13։00։ Հատկացվել է 13 000 լարի։
- Աղքյորփի՝ փետրվարի 24-ին, ժամը 13։00։ Հատկացվել է 16 000 լարի։
- Ուլիանովկա՝ փետրվարի 24-ին, ժամը 13։00։ Հատկացվել է 10 000 լարի։
- Չանախչի՝ փետրվարի 24-ին, ժամը 12։00։ Հատկացվել է 12 000 լարի։
- Օփրոթի և Խոխմել՝ փետրվարի 18-ին, ժամը 13։30։ Հատկացվել է 10 000 լարի։
- Ծերաքվի՝ փետրվարի 25-ին, ժամը 12։00։ Հատկացվել է 10 000 լարի։
- Սիոնի՝ փետրվարի 25-ին, ժամը 13։00։ Հատկացվել է 10 000 լարի։
Նշենք, որ առաջին հանդիպումը եղել է հայաբնակ Դամիայում, գյուղացիների հետ քննարկվել են գյուղի զարգացման համար անհրաժեշտ առաջնային ծրագրերը։ Գյուղին հատկացվել է 12 000 լարի։