Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերին։
Գլխավոր քարտուղարի հետ Հանդիպմանը Ստոլտենբերգը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանման գործում։ Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին աջակցության համար և ողջունել ՆԱՏՕ-ի հաստատակամ դիրքորոշումը Դաշինքի բաց դռների քաղաքականության վերաբերյալ։
Կողմերը քննարկել են անվտանգության ընդհանուր մարտահրավերները և Ռուսաստանի կողմից ապագա սպառնալիքները։ Նախարարը խոսել է տարածաշրջանում աճող մարտահրավերների ֆոնին ՆԱՏՕ-ի ուժեղացված ներգրավվածության կարևորության մասին։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցչին Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և երկրի՝ դաշինքին անդամակցելուն աջակցելու համար։ Նախարարը նշել է, որ տարածաշրջանում Ռուսաստանի կողմից աճող ռազմական ագրեսիայի լույսի ներքո ՆԱՏՕ-ի ամուր դիրքորոշումը և բաց դռների սկզբունքին հավատարիմ մնալը մեծ նշանակություն ունի։
Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացման հեռանկարները և պաշտպանության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք միտված են ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության բարձրացմանը։ Ուշադրության կենտրոնում են եղել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ միջազգային զորավարժությունները, որոնք արդեն երրորդ անգամ կանցկացվեն Վրաստանում այս տարվա գարնանը։
Հանդիպմանը դրական է գնահատվել պաշտպանության ոլորտում Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումները, պաշտպանական ուժերի համատեղելիության մակարդակը և վրացի զինվորականների պրոֆեսիոնալիզմը։