Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Twitter-յան շնորհավորանքին և շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցության համար։
«Ես շնորհակալ եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինայի միասնությանն աջակցելու համար։ Մենք գնահատում ենք դա: Ընկերների և գործընկերների հետ մենք ուժեղացնում ենք Ուկրաինան»,- Twitter-ում վրացերենով գրել է Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել էր Ուկրաինայի ազգային միասնության օրը: