«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:
Ո՞ր բանկը կսպասարկի թոշակառուներին
Փետրվարի 11-ին, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլու նախագահությամբ, անցկացվեց կենսաթոշակային հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Հանձնաժողովը, որի կազմում էին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, սահմանեց մրցույթի պայմանները, ըստ որի՝ մեկ ամսվա ընթացքում կընտրվի բանկ, որը կենսաթոշակներ կտրամադրի եւ միաժամանակ վարկեր կտրամադրի կենսաթոշակային երաշխիքներով։ «Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել բանկային ոլորտի, Ազգային բանկի հետ։ Մեր հիմնական խնդիրն էր ապահովել, որ Վրաստանի տարբեր շրջաններում մեր թոշակառուների ստացած ծառայությունները չփչանան, ընդհակառակը, բարելավվեն, իսկ երկրորդ, շատ կարեւոր պայմանը, որն այժմ մեծ քաղաքական հետաքրքրություն է ներկայացնում, ստացված տոկոսադրույքն է՝ մեր թոշակառուների կողմից թոշակներով ապահովված վարկերի վրա: Այստեղ, երկար օրերի ու ամիսների աշխատանքից հետո, որոշեցինք համաձայնության գալ Ազգային բանկի հետ կենսաթոշակների վճարման առավելագույն սահմանաչափ սահմանելու, եւ այն կապելու փողի արժեքի հետ։ Սա արդարացի է բանկերի համար եւ տեսնենք, սա առավելագույն տոկոսադրույքն է, որը սահմանվում է այսօրվա դրությամբ, կլինի 26 տոկոս: Սա շատ կարեւոր ձեռքբերում է, բայց մենք հասկանում ենք, որ փողի արժեքն այսօր ավելի բարձր է, քան եթե գնաճը կայունանա, եւ միջբանկային տոկոսադրույքը եւ այն ցուցանիշը, որին կապված է թոշակառուների տոկոսադրույքը, իջնի, թեեւ բանկերից ակնկալում ենք մեծ մրցակցություն։ Մենք անհամբեր սպասում ենք ավելի լավ առաջարկի այս կապակցությամբ»,-հայտարարեց Լեւան Դավիթաշվիլին եւ հավելել, որ դա համընդհանուր որոշում է, որում նեգավված էին Վրաստանի կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի անդամները: Հանձնաժողովի նիստին փոխվարչապետ Լեւան Դավիթաշվիլին հույս հայտնեց, որ հայտարարված մրցույթում կվավերացվի բանկերի բարձր մրցակցությունը, ինչը է’լ ավելի կապահովի կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությունը եւ նրանց կառաջարկվեն առավել ընդունելի պայմաններ։ Նշենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ձեւավորվեց Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ։ Հանձնաժողովը ինտենսիվ կարգով աշխատեց կենսաթոշակների պետական այլ նպաստների եւ օգնությունների բաշխման գործող համակարգի ուսումնասիրության, ինչպես նաեւ այդ գործընթացներում առկա շեղումների նույնականացման եւ վերլուծության ուղղությամբ։ Ուսումնասիրությունների հիման վրա հանձնաժողովը մշակեց մրցույթի պայմանները։
Վրաստանի ողջ տարածքում հեռավար ուսւցման է անցել 672 դպրոց
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը, անցնող շաբաթվա ընթացքում, կորոնավիրուսի թեստի արդյունքներով ,պարզվել է, որ վարակվել է ուսուցիչների 5,8, իսկ աշակերտների՝ 2,1 տոկոսը։ Հաշվի առնելով համավարակային իրավիճակը՝ երկրի տարածքով 672 դպրոց անցել է լիրիվ հեռավար ուսուցման։
— Դպրոցները հետեւում են առողջապահական հանձնարարականներին՝ կանխելու կորոնավիրուսի ներքին տարածումը։ Համաճարակաբանների հանձնարարականով՝ այս փուլում երկրի 2085 պետական եւ 217 մասնավոր դպրոցներից 672 դպրոց անցել է հեռավար ուսուցման։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա ռիսկային խմբի 146 ուսուցիչ ցանկություն է հայտնել ուսուցումն իրականացնել հեռավար ձեւաչափով,- հայտարարել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին եւ հավելել, որ ուսուցիչների եւ դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 73,6 տոկոսը պատվաստվել է։ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, կորոնավիրուս է հաստատվել ուսուցիչների 5,8, իսկ աշակերտների՝ 2,1 տոկոսի մոտ։ «Ինչպես հայտնի է, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ Կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելու որոշմամբ՝ աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրություն կատարել առկա եւ հեռավար ուսուցման միջեւ։ Հետեւաբար, Վրաստանի դպրոցներում կրթական գործընթացը շարունակվում է խառը ձեւաչափով։ Ուսուցիչների եւ աշակերտների համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով՝ Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակում են մշտադիտարկել Թբիլիսիի եւ Վրաստանի բոլոր շրջանների դպրոցները։ Դպրոցներն ամբողջությամբ ապահովված են համապատասխան ռեսուրսներով՝ մինչեւ ուսումնական տարվա ավարտը վարակը կանխելու համար»,- նշել է կրթության նախարարությունը։
Վրաստան-Հայաստան. ի՞նչ ապրանքներ են շրջանառվում
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, Հայաստանը՝ 256,7 միլիոն դոլարի ապրանքային շրջանառությամբ, Վրաստանը առեւտրական գործընկերների թվում 7- րդն է: 2021 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, 2020 թվականի համեմատությամբ, ավելացել է 36,9 տոկոսով:
Օրինաչափ հարց է ծագում՝ հիմնականում ի՞նչ ապանքների շրջանառություն է իրականացվում երկու երկրների միջեւ: Ստորեւ ներկայացնում ենք այն հիմնական 10 ապրանքատեսակները, որոնք Վրաստանը գնում է Հայաստանից: Դրանք են՝ պղնձի հանքաքար եւ խտանյութ ընդհանուր արժեքը՝ 320,796 մլն ԱՄՆ դոլար, շշեր եւ այլ ապակե տարաներ 12,843 մլն դոլար, սիգարներ, սիգարիլոներ եւ ծխախոտ կամ դրան փոխարինող սիգարետներ 8,797 մլն դոլար¤, ածխածնային պողպատից կիսաֆաբրիկատներ 8,666 մլն դոլար, ապրանքներ կամ պլաստմասսե փոխադրման ապրանքներ 2,313 մլն դոլար, պլաստիկ շինարարական մանրամասներ, այլ տեղ չնշված կամ ընդգրկված 2,096 մլն դոլար ապրանքներ, դեղամիջոցներ 1,930 մլն դոլար, ալյումինի հումք 1,856 մլն դոլար, երշիկեղեն, միս, մսամթերք 1,470 մլն ԱՄՆ դոլար, թանկարժեք մետաղների հանքաքարեր եւ խտանյութեր 1,437 մլն դոլար: Վրաստանից Հայաստան արտահանվում է՝ էթիլային սպիրտ, չդենատուրացված ալկոհոլային խմիչքների ծավալի 80 տոկոսից պակաս ալկոհոլային խմիչքներ 10,165 մլն ԱՄՆ դոլար, բուլդոզերներ, ավտոգրադիչներ, էքսկավատորներ, կոմպակտորներ 7,822 միլիոն դոլար, փաթեթավորված դեղամիջոցներ 7,511 մլն դոլար¤, շինարարական փայտ 7,167 միլիոն դոլար, էլեկտրաէներգիա 7,145 մլն դոլար, պնդուկ եւ տարբեր տեսակի ընկուզեղեն 6,842 մլն դոլար, մետաղական կոնստրուկցիաներ 6,653 մլն դոլար, սոյայի ձեթից արդյունահանվող կոպտոն եւ այլ պինդ թափոններ 6,240 մլն դոլար, խոզի միս՝ թարմ կամ սառեցված 5,818 մլն դոլար, մսամթերք եւ թռչնամիս՝ թարմ կամ սառեցված 5,784 մլն ԱՄՆ դոլար:
Նինոծմինդայի ֆերմերները ներգրավվել են պետական ծրագրում
Ինչպես արդեն հաղորդել ենք, ֆերմերներին օգնելու նպատակով, գործարկվել է պետական ծրագիր, ըստ որի՝ պետությունը ֆերմերներին միջոցներ է տրամադրում տարածաշրջաններում գյուղտեխնիկայի ձեռքբերման համար։ Ծրագիրը գործելու է մինչեւ ընթացիկ տարվա հունիսը։ Ինչպես նշեց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության (SEREC¤ Նինոծմինդայի գրասենյակի համակարգող Աղասի Զալալյանը, կենտրոնը ֆերմերներին մատչելի լեզվով տեղեկատվություն եւ խորհրդատվություն է ներկայացնում։ Պետական ծրագրով միջոցներ են տրամադրվում կթելու սարքի, կաթի անալիզատորի, պալարների մանրացման, սիլոսի հորերի պատրաստման եւ այլ սարքերի ձեռքբերման համար։ Ինչպես նշեց Աղասի Զալալյանը, միայն Նինոծմինդայի մունիցիպալիտետից 35 ֆերմերներ արդեն ուղարկել են ծրագրին մասնակցության հայտերը։ Միաժամանակ, Աղասի Զալալյանի հավաստմամբ՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհաներ են ծրագրված ինչպես պետության, այնպես էլ՝ ոչ կառավարական հատվածի կողմից։