Վրաստանում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման և կառավարման մասին տեղեկություն հաղորդող Stopcov.ge կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 64 187 թեստավորում, այդ թվում՝ 39 833-ը հակագեն, 34 354-ը PCR թեստով։
Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 19 968 նոր դեպք։ Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 418 027 է։
Երկրում հայտնաբերված վարակի 19 968 նոր դեպքից 9 493-ը Թբիլիսիում է։ Պատկերը մյուս շրջաններում՝
- Աջարիա՝ 1 654,
- Իմերեթի՝ 2 760,
- Քվեմո Քարթլի՝ 980,
- Շիդա Քարթլի՝ 1 184,
- Գուրիա՝ 580,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 1 327,
- Կախեթի` 1 110,
- Մցխեթա-Մթիանեթի` 410,
- Սամցխե-Ջավախեթի` 371,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի` 99:
Վրաստանում վարակման ակտիվ դեպքերը 224 391-ն են, որից 6 098-ը բուժվում է հիվանդանոցներում, որից՝
- 2 494-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում,
- 752-ը՝ Աջարիայում,
- 1 243-ը՝ Իմերեթիում։
Այս փուլում ծանր հիվանդ է 1 244 քաղաքացի
- 482-ը՝ Թբիլիսիում,
- 152-ը՝ Աջարիայում,
- 397-ը Իմերեթիում։
Արհեստական շնչառության սարք է միացված 275 քաղաքացու, որից՝
- Թբիլիսիում՝ 162,
- Աջարիայում՝ 38,
- Իմերեթիում՝ 23։
1 869 քաղաքացի տեղավորվել է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում՝
- 1 141-ը՝ Թբիլիսիում,
- 481-ը՝ Աջարիայում։
Տնային պայմաններում վիրուսից բուժվում է 216 424 քաղաքացի։
«41 քաղաքացի գտնվում է կարանտինային գոտիներում, 41-ն էլ Թբիլիսիում»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։